Սադիստ ամուսինը խոստովանել է, որ նա սոսնձել է կնոջ հեշտոցն այն բանի համար, որ նա չորս տղամարդու հետ դավաճանել է իրեն: Քենիայի հարավային Քիթու քաղաքից Դենիս Մումոն (36տ) պնդում է, որ կնոջ դավաճանության մասին իմացել է սոցիալական ցանցերում նամակագրությունից:
Ըստ Մումոյի՝ կինը խաբել է իրեն, երբ նա գործուղումների է գնացել: Ռուանդա կատարած վերջին ուղևորությունից առաջ Մումոն գերզգուշությամբ սոսնձել է կնոջ սեռական օրգանները:
Դա անասելի ցավերի պատճառ էր դարձել, և անհրաժեշտ էր բժշկական օգնություն: Այս հանցագործության մասին լուրերը սարսափեցրին հարևաններին, և Մումոյին ձերբակալեցին: Նա խոստովանեց հանցագործությունը՝ ասելով, որ դա արել է «ամուսնությունը փրկելու համար»: Տղամարդը ոստիկանությանը հայտնեց, որ ապացույցներ ունի կնոջ դավաճանության վերաբերյալ:
Ամուսինն ասաց, որ նույնսիկ կնոջ մերկ լուսանկարներն է տեսել, որոնք նա ուղարկել է այլ տղամարդկանց՝ ասելով, որ այդ գիշեր թեժ է լինելու: Մումոյին ընտանեկան բռնության համար մեղադրանք է ներկայացվել:
Այդ քայլով տղամարդը կնոջը զրկել է երեխա ունենալու հնարավորությունից: Նրա կինը նույնպես կդատապարտվի դավաճանության մեղադրանքով: Մումոյի փաստաբանը պահանջում է կնոջը 100 հատ մտրակի հարված տալ, որպեսզի հետագայում ամուսինների միջև «թյուրիմացություններ» չլինեն: