Ուժեղ տղամարդը նա չէ, ով «փորձում» է իր մկանները կնոջ վրա՝ տպավորություն գործելու համար, ում հետ նա մի անգամ կքնի ու այլևս երբեք նրա հետ չի հանդիպի։ Դա այն տղամարդը չէ, որ թաքցնում է իր արցունքները, որովհետև վախենում է թույլ երևալ։ Դա նա չէ, ով ամիսներով կնոջը խաբում է, նախքան նրան կասի, որ ոչ մի լուրջ բանի պատրաստ չէ։
Ուժեղ տղամարդը նա է, ով իրեն թույլ է տալիս այն կնոջ մոտ արտասվել, ում սիրում է, նա է, որ կիսվում է իր զգացողություններով, նույնիսկ, եթե դա դժվար է, նույնիսկ, երբ իրեն ողջ կյանքում սովորեցրել են ճնշել ու զսպել դրանք։
Ուժեղ տղամարդը նա է, ով չի վախենում կնոջն ասել, թե ինչ է զգում, նա է, ով չի ուզում խաղեր խաղալ, քանի որ հավատում է ազնվությանը, նա է, ով լավ կնոջը թույլ չի տա հեռանալ, դրա համար էլ շատ ջանքեր է գործադրում, որ նրան ցույց տա, որ նա կարևոր է իր համար, որ նա մեծ արժեք ունի իր համար։
Ուժեղ տղամարդը նա է, ով չի վախենում կնոջ իշխանության ներքո գտնվողի տպավորություն թողնել, երբ ընկերները նրան ձեռք առնեն այդ հարաբերությունների ու չափից դուրս կապվածության համար։ Նա հպարտանում է իր հարաբերություններով։ Նա գիտակցում է, թե ինչ օրհնանք է, երբ հանդիպել ես քո ողջ կյանքի սիրուն։
Ուժեղ տղամարդը նա է, ով չի վախենում խոստովանել ու ընդունել, որ մինչև ականջների ծայրը սիրահարված է։ Նա երբեք կնոջը չի խաբում, երբեք ոչ ոքի ժամանակը չի վատնում, քանի որ նա այն տղամարդկանցից չէ, ովքեր կանխամտածված սրտեր են կոտրում։
Ուժեղ տղամարդը նա է, ով իր ընկերուհուն պաշտպանում է բոլոր նրանցից, ովքեր նրան վիրավորում են։ Նա միշտ ճիշտն է ասում, անգամ, եթե այն դառն է։ Նա բարձր արժեքներ ունի ու ամուր սկզբունքներ, որոնցից երբեք չի նահանջում։
Ուժեղ տղամարդը նա է, ով կանանց հարգանքով է վերաբերվում, նույնիսկ, եթե նրանք նույն կերպ նրան չեն պատասխանում, նույնիսկ, եթե դա նշանակում է, որ նրա սերն անպատասխան կլինի։
Ուժեղ տղամարդը նա է, ով չի համարում, որ մրցանակի է արժանի այն ամենի համար, ինչ անում է, նրա համար, որ ինքն ազնիվ է։
Ուժեղ տղամարդը նա է, ում տպավորում, այլ ոչ թե վախեցնում է ուժեղ կինը։
Նա այն տղամարդն է, ով կպարծենա նրանով, որ իր կինն իրենից շատ է վաստակում՝ միևնույն ժամանակ՝ նվաստացման զգացողություն չունենալով։ Նա կուրախանա, երբ իր կինն ինչ-որ սեքսուալ բան հագնի՝ առանց անիմաստ խանդ զգալու։
Ուժեղ տղամարդը նա է, ով երջանիկ է, երբ իր կինն իր սեփական կյանքն ունի, քանի որ նա էլ իր կյանքն ունի։
Եվ նա գնահատում է այն, ինչ ունի, քանի դեռ նա դա ունի։ Նա երբեք չի ընդունում ինչ-որ մեկի սերը՝ որպես ինքնին ենթադրվող մի բան։
Ուժեղ տղամարդը նա է, ում համար դու պետք է քո սիրտը պահպանես, քանի որ նա քեզ ճիշտ այնքան կտա, որքան դու կստանաս։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը