Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-5-1 28 K.O) անդրադարձել է Նոնիտո Դոների (31-2 20 K.O) BoxingScene.com-ում վերջերս արված հայտարարությանը:
Նոնիտո Դոները նշել է,որ ինքը չի կարողանա իջեցնել իր քաշը երկրորդ թեթև քաշային կարգում նոյեմբերի մենամարտի համար և ասել է,եթե դա իրեն չհաջողվի նա հանդես կգա թեթև քաշային կարգում:
«Ինձ համար կարևոր չէ քո քաշի արդարացումները:Ես դեռ պատրաստվում եմ վերացնել քեզ,այնպես ինչպես ստեղծել եմ:Մի օգտագործիր ստերիոդներ,մտածիր քո ապագայի մասին և քաշիդ հետ ամեն ինչ լավ կլինի:Հիշեցնում եմ քեզ, ես եմ քեզ ստեղծել,ես ել քեզ կվերացնեմ,արդեն 6 տարի է անցել,ինչ ուզում եմ ռևանշ մենամարտ անցկացնեմ:Քեզ նոկաուտի ենթարկելուց հետո ես պատրաստվում եմ տիրանալ WBC տիտղոսին»,-այս մասին Վիկ Դարչինյանը հայտնել է «BoxingScene.com»-ին: