Ցուլ (21 ապրիլ – 20 մայիս)
Ցուլերին մարտին սպասվում է հարաբերությունների պարզում, ընդ որում նրանք ստիպված կլինեն ցուցաբերել իրենց բնավորության ուժեղ կողմերը, որպեսզի համառ լինեն և պաշտպանեն իրենց համոզմունքները: Հավանական է, որ ամսվա վերջին որևէ գաղտնիք բացահայտեք, ինչից հետո ցանկություն չեք ունենա շարունակել ձեր նախկին կենսակերպը: Կհրաժարվեք հաշվի նստել մյուսների կամ կոնկրետ ինչ-որ մեկի շահերի հետ, քանի որ կհասկանաք, որ եկել է ձեր ժամանակը: Ամսվա կեսին չթողնեք շեղել ձեզ ձեր ուղուց: Ձեր որոշումը դրական արդյունք կտա միայն այն դեպքում, երբ վստահ լինեք, թե ինչ եք կոնկրետ անելու: Մարտի վերջին գուցե առանձնանալու կարիք ունենաք, որպեսզի հանգստանաք և կողմնորոշվեք հետագա անելիքների հարցում: Մի մնացեք տանը, քաղաքից դուրս եկեք, մոտ եղեք բնությանը


Խեցգետին (22 հունիսին – 22 հուլիսին)
Խեցգետինների համար դժվար կլինի մարտին: Նրանք ստիպված կլինեն պահպանել ուրիշի գաղտնիքը, և դրա պատճառով կտուժի նրանց սեփական գործունեությունը: Բացառված չէ, որ ձեր բարության պատճառով ստիպված լինեք պատասխանատու լինել ուրիշի սխալների համար: Փորձեք այնպես դասավորել իրավիճակը, որպեսզի չտուժեք ոչ դուք, ոչ էլ ձեզ վստահած մարդը: Ամսվա սկզբին ստիպված կլինեք երկար ժամանակ տրամադրել ձեր հարազատներին և ընտանեկան խնդիրներին: Գուցե ջրի երես դուրս գան հին պարտքերը: Աշխատեք շուտ ազատվել դրանցից: Մարտի կեսերին կարող եք տուժել սեփական զգայունությունից, գուցե ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ` ազդելով ձեր խղճի վրա: Մի ենթարկվեք պրովոկացիաներին: Որքան շատ հասցնեք անել ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, այնքան հաջող կլինի գարնան շարունակությունը: Մի ծուլացեք:


Մարտի սկզբին կարիճներն իրեն շուրջ կհավաքեն մարդկանց, ովքեր իրենց կողքին կլինեն ցանկացած ձեռնարկած գործում: Չի բացառվում, որ որոշեք ինչ-որ «գաղտնի հասարակություն» բացել, որում առաջնորդ կլինեք: Մարդիկ անվերապահորեն կհետևեն ձեզ: Մարտի սկզբին ավելի շատ վստահեք ձեր ինտուիցիային: Գուցե ձեզ շատ շահավետ գործարք առաջարկեն, սակայն ձեր ներքին ձայնը հուշի, որ հրաժարվել է պետք: Մարտի կեսին ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չկայացնել` հիմնվելով անձնական համակրանքի կամ հակակրանքի մասին: Ամսվա կեսին գուցե պատասխանատու լինեք մյուսների արարքների համար:

 

Այծեղջյուր (22 դեկտեմբեր – 19 հունվար)
Այծեղջյուրներին մարտին համառ աշխատանք է սպասվում ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կյանքում: Հավանական է, որ սիրահարվեք և փորձեք սիրահարված վիճակը համատեղել կարիերայի հետ: Ամսվա սկզբին շատ բան կբացահայտեք ձեր մասին: Մարտի երկրորդ տասնօրյանը նվիրված կլինի ինքնաբացահայտմանը և վերաարժեքավորմանը: Մարտի վերջին ստիպված կլինեք շրջապատին ցույց տալ ձեր վառ անհատականությունը:

Ջրհոս (20 հունվար – 18 փետրվար)
Մարտին ջրհոսներին սպասվում են բազում անակնկալներ, ովքեր կօգնեն կողմնորոշվել գործնական, սոցիալական և անձնական գործերում: Ամսվա սկզբին ձեզ լավ ծանոթ ինչ-որ մեկը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Բացի այդ` չի բացառվում, որ նա ձեզ ինչ-որ բան առաջարկի, ինչը կհետաքրքրի ձեզ: Ամսվա կեսին աշխատեք չսահմանափակել ձեր ցանկությունները, քանի որ դա հնարավորություն կընձեռի ձերբազատվել հոգնածությունից: Փորձեք զբաղվել միայն անհետաձգելի գործերով: