Թոմ Քրուզի յոթամյա աղջիկը այսուհետև անհատական ոճաբան ունի:Այս մասին հաղորդում է Корреспондент պարբերականը:
Սուրի Քրուզի համար հագուստ պետք է ընտրի ոճաբան Քեթի Հոլմս Ջիլ Յանգը: Ընդ որում այդ ծառայությունը պետք է առանձին վարձատրվի:
«Իմ աղջիկը ամենագեղեցիկ և նորաձև աղջիկն է տիեզերքում: Եվ ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի նա այդպիսին էլ մնա»,- հայտարարել է դերասանը:
Սուրի Քրուզը դարձել է Հոլիվուդի առաձին փոքրիկ օրիորդը, ով անհատական ոճաբան ունի:
Նա համարվում է Հոլիվուդում ամենանորաձև և ամենաազդեցիկ աղջիկը Հոլիվուդում: Վեց տարեկանում նա արդեն սկսել է օգտագործել դիմահարդարում: Նրա հանդերձարանը արդեն այժմ առնվազն հաշվարկներով մի քանի միլիոն դոլարի է հասնում: