1. «Ինձ դժվար է օրգազմի հասնել» Սա ամենաինտիմ գաղտնիքն է, որ թաքցնում են կանայք։ Այդ բառերը քողարկում են կանանց հիասթափությունը, ամոթը ու վախն այն կապակցությամբ, որ նրանց մարմինը սեքսին այնպես չի արձագանքում, ինչպես պետք է, եւ որ իրենց հետ մի բան այն չէ։ Անկախ նրանից՝ նման կանայք նմանակում են օրգազմը, թե՞ անկեղծ խոսում են այդ մասին իրենց զուգընկերոջ հետ, նրանք, միեւնույն է, հսկայական ճնշում են զգում այդ երեւույթը հասկանալու ու ընդունելու հարցում։


2. «Ինձ դուր չի գալիս, թե ինչպես է նա դիպչում ինձ, բայց ես չգիտեմ՝ ինչ ասել» Կանանց մարմինն անհասկանալի է նույնիսկ իրենց՝ կանանց։ Հասարակությունը մշտապես նրանց թելադրում է կանանց սեքսուալության պարադոքսը։ Մի կողմից կանացի մարմինը դիտարկվում է որպես շատ բարդ, չլուծվող հանելուկ։ Մյուս կողմից, եթե մենք հետեւենք բանաձեւերին, որոնք ներկայացվում են պոռնոգրաֆիայով ու էրոտիկ ֆիլմերով, կանայք անընդհատ պետք է տնքան հաճույքից ու հեշտությամբ հասնեն բազմակի օրգազմների։ Ինչ-որ անհամապատասխանություն կա։ Տղամարդկանց չեն սովորեցնոմ, թե ինչպես վարպետորեն վարվել կանանց մարմնի հետ, իսկ կանանց չեն սովորեցնում ասել, թե ինչ են ուզում սեքսում։ Հակառակը՝ մենք շրջապատված ենք սեքսուալության մասին ոչ հավաստի տեղեկություններով։ Հիմնականում մենք սեքսով զբաղվել սովորում ենք՝ դիտելով ֆիլմեր կամ պոռնո։ Բայց դուք պետք է իմանաք ճշմարտությունը. պոռնոն ստեղծվում է, որպեսզի տեսողական առումով գրգռի տղամարդկանց։ Երեւակայության նման՝ պոռնոգրաֆիայի մեծ մասը հեռու է իրականությունից։ Հաշվի առնելով դա՝ զարմանալի չէ, որ պոռնոգրաֆիայում ներկայացվող դիրքերն ու մեթոդները քիչ են ազդում կամ առհասարակ չեն ազդում կնոջ վրա՝ նրան գրգռելու առումով։


3. «Ես ուզում եմ սեքս, բայց իրականում ես դա չեմ ուզում» Որոշ կանայք զգում են, որ չեն ուզում սեքս, բայց իրականում դա այդպես չէ։ Նրանց պարզապես ինչ-որ բան չի բավարարում սեքսի մեջ կամ նրանք ավելին են ուզում։ Երբ կանայք իմանում են, որ «սեքս-ճաշացանկում» կան սեքսի եւս մի քանի տեսակներ, նրանց ախորժակը վերադառնում է։ Ի՞նչ անել այս տխուր վիճակը փոխելու համար։ Սկսեք ձեր զուգնկերոջը ճշմարտությունն ասել։ Հավատացեք, ձեր ընտրյալը կրքոտ ցանկանում է հասկանալ ձեզ ու տալ այն, ինչ ուզում եք, ընդամենը պետք է ձեր ազնվությունը, համբերությունն ու վստահությունն ինքներդ ձեր ու նրա նկատմամբ, որպեսզի կարողանաք միասին սովորել։