Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները վերջինիս Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել:
Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։