Տղամարդը թռիչքի ընթացքում փորձել է բացել ինքնաթիռի դուռը, որպեսզի դուրս գա։ Միջադեպի մասին հաղորդում է The Sun-ը։
American Airlines-ի ինքնաթիռը, որը Չիկագոյից Դալլաս էր ուղևորվում, արտակարգ վայրէջք է կատարել Սենթ-Լուիս Lամբերտում: Պարզվել է, որ ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ փորձել է բացել վթարային ելքի դուռը։ Անձնակազմի անդամները և մյուս ուղևորները նրան տապալել են գետնին և այդ դիրքում պահել մինչև ինքնաթիռի վայրէջքը։
Ականատեսներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես են իրավապահ մարմինները քաղաքացուն դուրս բերում ինքնաթիռից և տեսանյութը տեղադրել Twitter-ում։
Տղամարդը ձերբակալվել է։
Breaking: on @AmericanAir flight #2300, a passenger tried to open the door on the flight from ORD to DFW. The flight was diverted to St. Louis. #SuperTuesday pic.twitter.com/jthJSoVuIY
— KingFazir