Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Տեր-Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Խորապես հարգելով և ցավակցելով 13.07.2013թ.-ին ՌԴ «Նոր Մոսկվայի» տարածքում`Օզնոբիշինո գյուղի մերձակայքում, ավտովթարից զոհված և տուժած բոլոր քաղաքացիների ընտաքիներին` մի խումբ հայերի կողմից հայտնում եմ մեր դժգոհությունն ու վրդովմունքը` կապված ՀՀ քաղաքացու դատավարական գործընթացի հետ: Արդեն մեկ օր է, ինչ համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ստորացուցիչ կերպով(կանացի խալաթով, հիվանդանոցից վաղաժամ դուրս բերված և արհեստական դեղամիջոցներով սթափեցրած) ամբաստանյալի աթոռին նստեցրել ավտովթարի մեղավոր բեռնատարի հայ, ՀՀ քաղաքացի վարորդին, ով մեկնել էր արտագնա աշխատանքի` մահացած որդու շիրմաքարի տեղադրման գումարը վաստակելու: Տեսանյութում նաև հստակ ցուցադրված է, թե ինչպես են մի խումբ լրագրողներ հարցախեղդ անում հուզմունքից լացող և վատառողջ վիճակում գտնվող քաղաքացուն: Այս ամենն անպայմանորեն ստորացում է, ռասիզմ, հստակ հաղորդագրություն ՀՀ –ը, դաժանություն, մարդու իրավունքների խատում, հայ-ռուսական «բարեկամական հարաբերություններին» ուղղված սպառնալիք: Հետևապես պահանջում ենք համարժեք քայլ, համապատասխան գործողություններ ՀՀ ԱԳՆ-ից, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից և ՌԴ-ում հայերի միությունից: