Բրիտանական Sun պարբերականը անց է կացրել լրագրողական հետաքննություն, որի ընթացքում հայտնաբերվել է կոկաինի հետքեր Վեսթմինստերյան պալատի ամբողջ տարածքում, որտեղ տեղի են ունենում բրիտանական խորհրդարանի երկու պալատների նիստերը: Այս մասին հաղորդում է lifenews-ը:

Շենքի տարածքը ստուգել լրագրողներին խնդրել է Համայնքի պալատի ներկայացուցիչներից մեկը:

Ամբողջությամբ Վեսթմինստերյան պալատը ենթարկվել է ստուգումների: Ստուգումներ են անցկացվել անգամ այն տարածքներում, որտեղ կարող են մուտք գործել միայն պալատի ներկայացուցիչները: Թմրանյութի առկայության վերջնական արդյունքները հաստատել է լաբարատոր հետազոտությունը:

Կոկաինի հետքեր հայտնաբերվել են Վեսթմինստերյան պալատի ինը զուգարանների տարածքում:

Սակայն բրիտանական հասարակությանը ցնցել է վարչապետի գրասենյակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերված թմրանյութի հետքերի առկայության փաստը: Տվյալ հատվածը համարվում է փակ և գտնվում է հավելյալ թիկնապահաների հսկողության ներքո, ուստի այլ մարդկանց և ԶԼՄների թափանցումը այնտեղ բացառված է:

Պարզ չէ, թե չարամիտներին ինչպես է հաջողվել այս ամբողջ ընթացքում թմրանյութը անցկացնել կառավարության շենքի ուժեղացված անվտանգության համակարգի մոտից: Վեսթմինստերյան պալատի անվտանգությունը ապահովում են 500 աշխատակից, որոնց տրամադրության ներքո են գտնվում ժամանակակից սարքավորումներ: