Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում:
Ընդլայնվել են դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակները: Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկներին` այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն և որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանն ավելացնել նաև վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների նաև` հորմոնների հետազոտություններ: Արդյունքում ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության և վերարտադրողական կորուստների նվազեցում` առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած և բուժման ենթարկվածների շրջանում վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք` տարեկան շուրջ 150 ծնվող երեխա:
Մանրամասները՝ այստեղ: