Հոգեբաններն ասում են, որ սերն ու կիրքը տարբերելը բավականին հեշտ է։ Սերը նման է ընկերության ՝ դուք նույն հետաքրքրություններն ունեք, կարողանում եք լսել միմյանց, ձեզ հետաքրքրում է նրա կարծիքը։ Կիրքն այլ երևույթ է՝ այստեղ չի հետաքրքրում ոչ կարծիքը, ոչ հետաքրքրությունները․․․կարևոր է միայն արտաքին տեսքը։
elle.ru-ն գրում է, որ սերն ու կիրքը տարբերելու հինգ նշան կա․
1. Առաջին նշան
Եթե նրան տեսնելիս անհանգստանում եք, սկսում եք դժվար մտածել ու ցանկանում եք ամեն վայրկյան նրա կողքին լինել, ապա դա լավ նշան չէ։ Եթե այս նշանները չեն անցնում մի քանի ամսվա ընթացքում, ապա սա կախվածություն է։ Կատարյալ հարաբերությունների մեջ տեղ չկա կախվածությանը։ Սա կիրք է, որը կապ չունի սիրո հետ։
2. Երկրորդ նշան
Եթե առանց նրա ոչ մի տեղ չեք գնում ու ձեր ամբողջ օրը նրա հետ եք անցկացնում, ապա դա կախվածության նշան է։ Երբ նա հեռանում է ձեզնից, սկսում եք հարցնել թե որտեղ է և ինչով է զբաղված։ Հավատացած եղեք, որ սա նրան հոգնեցնում է։ Վաղ թե ուշ նա կսկսի միտումնավոր թաքցնել, թե որտեղ է, որպեսզի անձնական ժամանակ ունենա։ Այսպիսի դեպքերում պետք է հույսը սիրո վրա դնել, այլ ոչ կրքի։ Հիշեցրեք նրան, որ սիրում եք նրան։
3. Երրորդ նշան
Ցանկացած կոնֆլիկտ վերջանում է անկողնում։ Մի կողմից սա լավ է, սակայն կա հավանականություն, որ դուք կդադարեք շփվել միմյանց հետ և միայն անկողնում կհանդիպեք։ Սա ակնհայտորեն կիրք է։
4. Չորրորդ նշան
Ձեզ զգացմունքներ են հարկավոր, այդ պատճառով էլ, երբ սեքսն այլ կողմ է անցնում, սկսում եք վիճել։ Վեճերը սովորաբար արագ են ավարտվում, սակայն քայքայում են ձեր հարաբերությունները։ Այսպիսի իրավիճակը կարող է սիրո վերածվել։ Դուք կանոնավոր ինտիմ համարբերություններ ունեք, եթե բացառեք վեճերը՝ ձեր հարաբերությունները կստացվեն։
5. Հինգերորդ նշան
Կիրքը դառնում է ամենաթողության ու ներողամտության գրավական։ Դուք պատրաստ եք ամեն բան ներել, միայն թե չկորցնեք նրան։ Նա ձեր զգացմունքների միակ մատակարարն է և այդ պատճառով էլ նրան ամեն բան կարելի է։ Սա ոչ սեր է, ոչ էլ կիրք․․․սա կնոջ թուլության արդյունքն է։