Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Instagram-յան էջում հրապարակված կադրում տեսանյութում Մորտոն ներկայացել է սեքսուալ կերպարում։ Նա կրում է վագրային պրինտով ուլտրակարճ զգեստ, բարձրակրունկներ։ Լիլին արձակել է երկար վարսերն ու վառ շպար ընտրել։ Դերասնուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել։ Սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Սեքսուալ», «Հրաշք», «Ամենասիրուն», «Շատ հմայիչ տեսք ունես», «Գեղեցկության գագաթնակետ», «Ասես Բարբի տիկնիկ լինի»։
Suggestions