Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանը լավ է ճանաչում իր հակառակորդին...
1. Եկատերինա թագուհու արձանը, որի ժամանակաշրջանում ՝ 1768 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը: Այս պատերազմի ընթացքում ռուսները Օսմանյան կայսրությանը մատնում են պարտության և մի շարք տարածքների շարքում, վերահսկողություն են սահմանում Ղրիմի վրա:
2. Ռուսաստանի զինվորները, ովքեր չորս տարի (1787–1791) կռվում են Օսմանյան կայսրության դեմ և հասնում հաջողության: Ռուսաստանը վերջնականապես պարտության է մատնում Օսմանյան կայսրությանը և գրավում Իզմայիլ ամրոցը: Մոլդավիայի Յաշ քաղաքում կնքված հաշտությամբ Կոստանդնուպոլիսը ճանաչում է Ռուսական կայսրության իրավունքները Սև ծովի ամբողջ հյուսիսային ափամերձ տարածքում:
Այս արձանների առկայությունը բանակցությունների սրահում պատահական չէ»: