ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգառ կատարեց Գյուլագարակում՝ մոտենալով իրեն սպասող բնակիչներին: Կանանցից մեկն իր տան հարցը բարձրացրեց. «30 տարի դիմում եմ գրել, մինն էլ ա օգնել չեն, գլխիս փուլ ա գալիս»,- ասաց տարեց կինը:
«Մայրի՛կ ջան, քանի որ քարոզարշավի փուլ ա, չեմ կարող նյութական բան խոսք տալ»,- արձագանքեց Փաշինյանը:
Վարչապետին մոտեցավ նաև երիտասարդներից մեկը՝ նշելով, որ վագոն-տնակում է ապրում: «Էն կնոջ դեպքն ուրիշ ա, քոնը՝ ուրիշ, դու առողջությունդ տեղը, ջահել տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Ես էլ տուն չեմ ունեցել, որտեղի՞ց եմ ստեղծել, 24 ժամ աշխատել եմ, ստեղծել: Չեմ ասում՝ պալատներ եմ սարքել, 3-րդ մասում 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Մի հատ բան ձեռնարկի, գնա տունդ սարքի, վարչապետն ա՞ քո տունը սարքելու»: