Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր կարելի է հայտնի դառնալ առանց տնից դուրս գալու։ Ձեզ ընդամենը հետաքրքիր արտաքին է անհրաժեշտ և աշխատանքային հեռախոս։ Այսօր կպատմենք ծնունդով Բուխարեստից մի աղջկա մասին։ Յուլյան Ինստագրամի աստղ է։ Աղջկա էջին ավելի քան մեկ միլիոն օգտատեր է բաժանորդագրված։
Նրանք, ովքեր այնքան էլ լավ չեն վերաբերվում աղջկան, նրան կենտավրոս են անվանում իր կլորավուն բարեմասնությունների պատճառով։ Աղջիկը ծնվել է բանվորի և ուսուցչուհու ընտանիքում։ Յուլյայի ծնողները նրա նկատմամբ շատ խիստ էին և անգամ թույլ չէին տալիս դուրս գալ տնից, մինչև նա չաներ դասերը։ Աղջիկն այնքան էլ խելացի չէր իրականում և չէր կարող պարծենալ բարձր գնահատականներով։
Շուտով աղջիկն աշխատանք գտավ գեղեցկության սրահներից մեկում և դուրս եկավ հայրական տնից։ Ընկերուհու խորհրդով նա սկսեց մարզասրահ հաճախել։ Հենց մարզումներին շնորհիվ նա կարողացավ այսքան գրավիչ կազմվածք ստանալ։
Օգտատերերի կարծիքները սակայն երկու մասի են բաժանվում։ Ոմանք գտնում են, որ աղջիկը փչացրել է իր արտաքինը՝ վերածվելով սոցցանցերի ժամանակակից «գեղեցկուհիների» ծաղրապատկերի։ Իսկ ոմանք էլ գտնում են, որ Յուլյան կնոջ գեղեցկության չափանիշ է։