«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ֆիննախի ԿՌՈՒ-ն, անցած տարեվերջին վերջապես պետ ունեցավ։ ԿՌՈՒ-ի պետ նշանակվեց Վախթանգ Սիսակյանը, ով նախկինում ՊԵԿ վարչության պետ էր։

Ուշագրավ է, որ Սիսակյանի եղբայրը՝ Վարդան Սիսակյանը, ևս ներկայումս աշխատում է ՊԵԿ-ում։ Նա Գոգավանի մաքսայինում գլխավոր մաքսային տեսուչ է, նախկինում էլ դատապարտված է եղել այն բանի համար, որ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ ՆՀՎ ԳՏԲ Բագրատաշենի բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Սիսակյանների կարիերայի աճը նախկինում պայմանավորված էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անձով։ Կոնկրետ Վախթանգ Սիսակյանի աստղը սկսեց փայլել հենց Հարությունյանի ժամանակ»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: