«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Կենդանական աշխարհի մասին» օրենքում և օրենքով սահմանել, որ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը մշակութային-հանդիսավոր միջոցառումների, գեղագիտական նպատակներով լինելու է վճարովի, օգտագործողները պետք է պետտուրք վճարեն:


Խոսքը թերևս վերաբերում է կրկեսային միջոցառումների ժամանակ վարժեցված կենդանիների օգտագործմանը: Մինչդեռ աշխարհը գնում է բոլորովին այլ ուղղությամբ՝ արգելելով կրկեսներում կենդանիների օգտագործումը: Աշխարհի բազմաթիվ երկրներ և քաղաքներ օրենքներ են ընդունում նման արգելք սահմանելու մասին՝ համարելով, որ կենդանիների վարժեցումը ենթադրում է նրանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության կիրառում, շատ դեպքերում խեղման հետևանքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: