Եվ այսպես, օրեր առաջ մի աղջիկ՝ Մարիամ անունով, արեց մի բան, որը իրար խառնեց համացանցը․․․
Նա ուղղակի պատռեց՝ վարչապետ Փաշինյանի տված բուկլետը․․․
Նիկոլ Փաշինյանը ժամեր անց այդ առիթով գրեց․․․
Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում,
Նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու,
Որովհետեւ ապրում է և ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում… Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է…
Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը… Դուխով ժողովուրդ ջան, դուխով․․․
Այսօր արդեն համացանցում նոր աղմուկ բարձրացավ հին դեպքի հետ կապված․․․
Հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ բուկլետ պատռող աղջիկը հեռախոսով մանրամասներ էր պատմում միջադեպից, որի ընթացքում նա վիրավորակա արտահայտություններ հնչեցրեց Փաշինյանի դուստրերի հասցեին․․․
Իհարկե տվյալ տեսանյութում շատ ավելի անպարկեշտ ու զազրելի խոսքեր ևս հնչեցին, որոնք թերևս անպատասխան չեն մնա, սակայն այստեղ խոսքը կոնկրետ դուստրերի մասին է, քանի որ յուրաքանչյուր մարդու համար ավելի կարևոր են իր ծնողները, երեխաները, քանի իր սեփական անձը․․․
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


