Գյումրիում այսօր հուղարակավորեցին 43-ամյա կնոջը, ով մահացավ մարտի 5-ին՝դաժան ծեծի արդյունքում:
Հուղարկավորության արարողությանը մասնակցեցին տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը եւ այլ քաղաքացիներ:
Կնոջ հարազատներից սակայն որեւէ մեկը չէր մասնակցում հուղարկավորության արարողությանը: Կնոջ մարմինն ամփոփվեց ընտանեկան գերեզմանատանը՝ ծնողների կողքին: