Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը շատ արագ կընդունվի՝ բառացիորեն մեկ օրում: Այս մասին մարտի 12-ին կառավարության նիստում հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Ինչպես նշեց փոխվարչապետը, դպրոցներում արձակուրդների երկարացման մասին որոշման համար հիմքեր են պետք, օրինակ՝ երկրում վիրուսի տարածման մասին վկայություններ: Սակայն Հայաստանում կորոնավիրուսի բոլոր դեպքերը լոկալացվել են, եւ այդ պատճառով, փոխվարչապետի կարծիքով, այս պահին դասերը չեղարկելու անհրաժեշտություն չկա:
Ավինյանը նաեւ նշեց, որ այս պահին Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ վարակման դեպքերը քիչ են:
Իր հերթին, նախարարը նշեց, որ այսօր աշակերտների մոտ 90%-ը հաճախում է դպրոց: Ընդ որում, Երեւանում այցելությունն ավելի բարձր է, քան մարզերում:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշում կարող է կայացվել կառավարության փակ նիստից հետո: