Հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը այցելել է Գյումրիում դաժանաբար ծեծված աղջնակին։
«Պապանձված եմ...
Այցելեցի Գյումրիում դաժանաբար ծեծված 13 ամյա Նազելիին...
Երեխան առաջին օրերի համեմատ փոքր ինչ լավ է, սակայն վիճակը դեռևս գնահատվում է ծանր...
Երեկոյան ժամերին անհանգիստ է և բարձր ձայներ է արձակում...
Բառեր չեմ գտնում որպեսզի նկարագրեմ հոգեվիճակս և հուզմունքս...
Իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անելու եմ՝ նրան օգնելու համար...(((»։