Ավտովթարի ժամանակ Ալեքսանդր Անտոնյանը ծանր վնասվածք է ստացել: 5 սանտիմետրանոց խողովակը ամողջությամբ մտել է վարորդի կրծքավանդակը: Գրում է Life News-ը:

27-ամյա Ալեքսանդր Անտոնյանին տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես պարզվել է, նրանից առաջ բեռնատար մեքենա էր ընթանում, որը լի էր խողովակներով: Սակայն ընթացքում այդ խողովակները թափվել են, իսկ մի քանիսը վնասել են Ալեքսանդր Անտոնյանի մեքենան:

Տղան հիվանդանոցում անցկացրել է 2 շաբաթ:

«Շնորհակալ եմ բժիշկներին ինձ երկրորդ կյանք պարգևելու համար»,- ասել է Ալեքսանդր Անտոնյանը: