Հայ ակտիվիստ «Ջավախք» շարժման ղեկավարներից մեկի, համաներմամբ ազատ արձակված Վահագն Չախալյանի թեկնածությունը Ախալքալաքի շրջանի ղեկավար պաշտոնի համար քննարկման փուլում է: Այս լուրը հաստատում է նաև անձամբ Չախալյանը Южные врата-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Իմ թեկնածության ներկայացման մասին վերջնական որոշումը չի ընդունվել: Ես դժվարությամբ կընդունեմ այդ որոշումը: Իմ դեպքում դա կլինի քայլ ոչ թե առաջ, այլ հետ: Ես երբևիցե չեմ ձգտել պաշտոնների և այժմ չեմ ցանկանում: Սակայն եթե ես այդ քայլը կատարեմ, ապա դա կանեմ` ելնելով տեղի էթնիկ հայերի հետաքրքրություններից»,- մեջբերում է Չախալյանի խոսքերը պարբերականը:

Պետք է նշել, որ Չախալյանը համարվում է Սամխե-Ջավախեթիայի առաջնորդներից մեկը : 2008 թվականին նա մեղավոր է ճանաչվել զենքի կրման և օգտագործման, հասարակական կարգ ու կանոնի խախտման և զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Նրան դատապարտել էին 10 տարի ազաազրկման, սակայն համաներման շնորհիվ վաղաժամ ազատ է արձակվել:Այս մասին փոխանցում է Грузия Online-ը: