«Այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունեք, որոնցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուս 2-ը սովորական ռեժիմով են տանում վարակը, և այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի»,-Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում այս պահի դրությամբ ամենամտահոգողը երեկ ախտորոշված երեք դեպքերն են, որոնք արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: «Երեք դեպքն էլ եղել է Շենգավիթ համայնքի արտադրամասում․ վարակվածները այդ համայնքից են։ Այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ են աշխատում»մ- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ քաղաքացիների շփման շրջանակը պարզման փուլում է, և նրանք կմեկուսացվեն: «Կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և նաև սա է պատճառը, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացվեց»,-նշեց վարչապետը։