Բժիշկներն անվանել են այն կտրուկ զարգացող հիվանդությունները, որոնք կարող են մարդուն սպանել 15 րոպեում:
Կայծակնային մահ կարող է առաջացնել լեյկոզը կամ արյան քաղցկեղը: Այն առաջանում է այն ժամանակ, երբ ոսկրածուծում դադարում է արյան մատակարարումը: Ընթացքում մարդը պարզապես թեթևակի անբավարարություն է զգում, և չի էլ մտածում մոտալուտ մահացու վտանգի մասին: Լեյկոզից հնարավոր է մահանալ արդեն երկու ամիս անց, սակայն եթե կատարվի քիմիոթերապիա կամ ոսկրածուծի փոխպատվաստում ներառող վիրահատություն, ապա 20-30% դեպքերում հիվանդին հնարավոր կլինի փրկել:
Երակների վարիկոզ լայնացումը ևս կարող է հանգեցնել անսպասելի մահվան, երբ արյան այտուցը խցանում է թոքային զարկերակը: Այս պարագայում մահը կարող է առաջանալ 15 րոպեում: Այս իսկ պատճառով երակների վարիկոզ լայնացման դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար արյան անոթների ուլտրաձայնային հետազոտություն կատարել և պարզել վիրահատություն կատարելու անհրաժեշտությունը:
Սովորական գրիպը ևս մարդուն կարող է սպանել մի քանի օրում՝ թոքաբորբի տեսքով բարդացումներո առաջացնելով: Ռիսկային խմբում են երեխաները, տարեցներն ու հղիները, որոնք թույլ իմունիտետի պատճառով հաճախ են թոքերի հետ կապված խնդիրներ ունենում:
Ալերգիան կարող է վայրկենական սպանել: Եթե ալերգիա ունեցող մարդը սննդի մեջ ալերգեն է օգտագործում, ապա այն կարող է թոքային այտուցի առաջացման հանգեցնել: Միակ փրկությունը ալերգեններից խուսափելն է: