Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունն որոշում է կայացրել սահմանափակել օտարերկրացիների մուտքը երկիր՝ 2020-ի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը։
Սահմանափակումը չի տարածվի դիվանագետների, ինքնաթիռների, նավերի և գնացքների անձնակազմերի, ՌԴ-ում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրացիների վրա։ Իրենց հարազատների հուղարկավորությանը մասնակցել ցանկացող մասնավոր անձինք ևս կկարողանան մուտք գործել ՌԴ։