Բոլորն էլ ուզում են մարդկանց վրա լավ տպավորություն թողնել: Իրականում տղամարդու վրա լավ տպավորություն գործելու համար այդքան էլ շատ բան պետք չի:

1. Նոր ծանոթին դիմիր անունով, քանի որ յուրաքանչյուր մարդ սիրում է, երբ լսում է իր անունը:

2. Տեղին հաճոյախոսություններ արա: Օրինակ, հիացիր նրա սրամտությամբ կամ հումորի զգացումով:

3. Ժպտա: Ցույց տուր, որ հետաքրքրված ես նրանով:

4. Նայիր նրա աչքերին և մտքումդ ասա, որ հավանում ես նրան: Նա կզգա դրական իմպուլսները:

5. Քո մասին պատմելիս մի ընկիր մանրամասնությունների մեջ: Թող ինչ-որ բան չասված մնա, այդպես ավելի հետաքրքիր կլինի:

6. Սիրախաղ արա. դա պարտադիր պայման է: Դիպչիր մազերիդ, աննկատ դիպչիր նրան, խորամանկ ժպտա. այս ամենը լավ է աշխատում:

7. Հարցեր տուր. բոլոր տղամարդիկ սիրում են գլուխ գովալ աղջիկների մոտ, ուստի կարող ես նրան տալ այդ հնարավորությունը:

8. Անկեղծ եղիր. նա դա կզգա և կգնահատակի: Իհարկե երբեմն տեղին է ինչ-որ դեր խաղալ, բայց դա այդքան էլ լավ գործ չէ, քանի որ նա կարող է զգալ քո արհեստականությունը: Իսկ եթե լինես այնպիսին, ինչպիսին կաս, ավելի մեծ շանսեր կունենաս:

9. Կատակիր: Թող ձեր զրույցը լինի ուրախ ալիքի վրա: Նա պետք է զգա, որ քո կողքին կարող է իրեն թեթև զգալ:

10. Նրան ապագայի հետաքրքիր պլանների մասին պատմիր և ակնարկիր, որ կարող է միանալ քեզ: Օրինակ ասա, որ պատրաստվում ես գնալ կինոթատրոն կամ ցուցահանդես:

Եղիր ուշադիր ունկնդիր և հաճելի զրուցակից: Եվ հիշիր, որ քո կողմից անկեղծ հետաքրքրվածությունը լավագույն մոտիվացիան է տղամարդու համար: