ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:
 ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իր անունից ցավակցություն հայտնելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի և Պետական Դումայի նախագահներին ու խորհրդարանականներին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրել է իր անկեղծ ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել նաև զոհվածների հարազատներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: