Խոյ։ Ավելի լավ է նոր գործեր այսօր չսկսեք: Փորձեք ավելի շատ հանգստանալ և չծանրաբեռնել ձեզ ավելորդ խնդիրներով: Կարելի է զբաղվել հարաբերությունների վերագնահատմամբ՝ մաքրելով ընկերական շրջապատը որոշ անցանկալի մարդկանցից: Ձեր խորհուրդները կլինեն օգտակար նրանց համար, ովքեր օգնության ակնկալիքով կդիմեն ձեզ: Շատ ժամանակ հատկացրեք տնային գործերին:
Ցուլ։ Օրը կարող է բազում հնարավորություններ բացել ձեր առջև: Հնարավորություն կունենաք նոր օգտակար կապեր հաստատելու, կարևոր հարցերի շուրջ պայմանավորվելու: Օրը կարող է անակնկալներով լեցուն լինել սիրային հարաբերությունների առումով: Ցանկալի է՝ այսօր զբաղվեք առողջությանը վերաբերող հարցերով՝ որոշակի փոփոխության ենթարկելով և՛ սննդակարգը, և՛ օրվա ընդհանուր գրաֆիկը:
Երկվորյակ։ Նախընտրությունը տվեք այն գործերին, որոնցում, բացի ձեզանից, այլ մարդկանց ներգրավվածության կարիքը չի լինի, քանի որ նրանք, ովքեր կուզենան այսօր օգնել ձեզ, սեփական ոչ կոմպետենտության պատճառով կխանգարեն: Ամենևին պետք չէ զարմանալ, որ հարազատների, գործընկերների, նույնիսկ ղեկավարության կարծիքը կարող է տարբեր լինել ձեր կարծիքից:
Խեցգետին։ Ճակատագիրը ձեզ այսօր հնարավորություն կտա հատկապես նյութական վիճակը կարգավորելու: Մի վարանեք: Ակնթարթային արագությամբ կայացրած վճիռներն են, որ ամենից ճշմարիտն են: Ավելի շատ ժամանակ հատկացրեք մաքուր օդում զբոսնելուն, հաճելի մարդկանց ընկերակցությամբ մշակութային հարցեր քննարկելուն:
Առյուծ։ Փորձեք այս ժամանակահատվածում խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: Խորհուրդ չեն տրվում նաև զգացմունքային սուր ելևէջումները: Օրը վատ չի դասավորվի արդեն բացված հունով գործերն առաջ տանելու համար: Հարաբերություններ պարզելուց զերծ մնացեք: Ավելի շատ հանգստացեք և մի մոռացեք ինքներդ ձեզ և սիրելիներին երես տալ:
Կույս։ Կարելի է նոր գործեր սկսել կամ ինքնակրթմամբ զբաղվել: Հնարավոր է՝ հին կապերն աշխատեցնելու կարիք լինի, որոնք նոր հեռանկարներ կբացեն ձեր առջև: Թեև հիմա դժվարությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, սակայն գործնական ոլորտում կկարողանաք գոնե ընթացիկ հարցերից գլուխ հանել:
Կշեռք։ Այսօր ձեր մասնագիտական հետաքրքրությունները կարող են բախվել ձեր անձնական հարաբերություններին, ուստի փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Պատրաստ եղեք ակնթարթորեն արձագանքել և որոշումներ կայացնել: Պլաններում փոփոխություններ մտցնելու կարիք ամենևին չկա:
Կարիճ։ Խոսակցություններում պետք է լինել հստակ և պահպանել էթիկետը: Փորձեք ավելի շատ լսել, ավելի քիչ` խոսել: Բախումներից խուսափեք այսօր, որքան հնարավոր է: Հնարավոր են փոփոխություններ մասնագիտական գործունեության տիրույթում: Եթե ճիշտ և ժամանակին կողմնորոշվեք, կարող եք շահող դուրս գալ:
Աղեղնավոր։ Այս փուլը կարող է բավական լարված լինել ձեզ համար: Կյանքի ավելի հանգիստ ռիթմ մշակեք ձեր համար և շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Սիրային ճակատում ամեն ինչ ընթանում է ներդաշնակ ու հանգիստ հունով: Հաճելի ծանոթություններ են սպասվում միայնակ Աղեղնավորներին:
Այծեղջյուր։ Մասնագիտական գործունեության համար ժամանակն ամենից բարենպաստն է: Լավ կլինի, եթե կարողանաք գտնել և ղեկավարությանն առաջարկել նորարար միջոցներ, որոնք ձեր աշխատավայրում աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ: Կարող եք օգտագործել կապերն ու ծանոթություններն ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելիս:
Ջրհոս։ Օրը կանցնի հանգիստ, առանց կտրուկ շրջադարձերի: Այսօր ինչ որ պլանավորել եք, կկարողանաք իրականացնել լիովին: Փորձեք երեկոյան ինքներդ ձեզ ուրախացնել փոքրիկ նվերներով: Սիրելիները կօգնեն ձեզ այդ հարցում:
Ձկներ։ Այսօր դուք բավականին խոցվող կլինեք: Պետք է հատկապես զգույշ լինել նոր ծանոթների հետ շփումներում, եթե նրանք չափազանց ակտիվություն են ցուցաբերում: Հնարավոր է խաբեության զոհ դառնաք: Ուշադիր եղեք մեքենայի ղեկին գտնվելիս: