SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ մարտի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հարություն Խեդոյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակիչ, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ:

Ինչպես հայնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 19-ին նշված շենքի՝ իրեն պատկանող բնակարանում կնոջ հորը՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Արթուր Մարգարյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:15-ի սահմաններում և Գ. Տեր-Եսայանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել տան շքամուտքում բնակարանի դռան վրա և կնոջ հոր ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժի պետ Արման Պապյանի գլխավորությամբ և ոստիկանութան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել մինչև ատամները զինված Գ. Տեր-Եսայանին, քանի որ բնակարանում եղել են նաև ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ և չէր բացառվում, որ Գ. Տեր-Եսայանը կշարունակեր անկանոն կրակոցներ արձակել: Նրան վնասազերծելուց և ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխելուց հետո դեպքի վայր ժամանած քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Հ. Խեդոյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը, առանց գործարանային համարի անհայտ տիպի 9մմ տրամաչափի ատրճանակ, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և 23 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ դռան, հատակի ու պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների և արնանման հետքեր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 19-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հարություն Խեդոյանի, բաժնի պետի տեղակալներ Գառնիկ Մաթեւոսյանի, Լեւոն Կարապետյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Վովա Ասատրյանի եւ Ռազմիկ Արսենյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել էին ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, եւ կրակոցի արդյունքում վնասվել է նաեւ տան դուռը: Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը, հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ: Վերջիններս հոգեբանական օգնություն էին ցուցաբերել սպանվածի տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին: Տեղում աշխատել էին նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում), եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հ. Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Հ. Արսենյանը: Սպանության կասկածանքով ձերբակալված, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանն է © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/20/1150349/