«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բազմաթիվ թոշակառուներ և նրանց ընտանիքի անդամներ պահանջում են, որպեսզի սոցապ նախարարությունը ժամանակավորապես կասեցնի բանկեր գնալու և ստորագրության միջոցով անձի ներկայությունը երկրում հաստատելու պահանջը:
Թոշակառուներին կենսաթոշակ վճարող բանկերը պարտադրում են, որ նրանք տարին մեկ անգամ ներկայանան բանկ և հաստատեն Հայաստանում իրենց ներկայությունը: Մինչդեռ կորոնավիրուսի վտանգի պատճառով թոշակառուները զգուշանում են տանից դուրս գալ՝ համարելով, որ իրենք ամենառիսկային խմբում են: Սոցապ նախարարությունը առայժմ քննարկում է այս պահանջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: