ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`, որոշել է Արմեն Սարգսյանին ազատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Մեկ այլ հրամանով Սերժ Սարգսյանը Ռաիսա Վարդանյանին նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հանոյ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: