Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Ա.Փափազյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն: Այսպես` քրեական գործի նյութերի համաձայն` Ա.Փափազյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` Ա.Գասպարյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «AL Nobala Diamond» ընկերությունից ձեռք բերված, անհատ ձեռնարկատեր Ռ.Ռուբենյանին պատկանող 2702,742 կառատ խոշոր չափերի` 438.335.061 ՀՀ դրամ արժեքով ադամանդները պոլիէթիլենային տոպրակում փաթեթավորած վիճակում 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան: Այնուհետև Ա.Փափազյանի հանձնարարությամբ, առանց մաքսային ձևակերպման ու հայտարարագրելու Ա.Գասպարյանը դրանք հանձնել է ուղևորների սպասարկման սրահում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կ.Գալստյանին: Ըստ քրեական գործի նյութերի` Ա.Փափազյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մաքսային տեսուչ Կ.Գալստյանին հանձնարարել է Ա.Գասպարյանի փոխանցած փաթեթը դուրս հանել մաքսային հսկողության գոտուց և դնել օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Կ.Գալստյանը, կարծելով, թե փաթեթում Ա.Փափազյանի համար նախատեսված անձնական իրեր են, կատարել է վերջինիս հանձնարարությունը. ադամանդներով փաթեթն առանց մաքսային հսկողության և հայտարարագրելու դուրս է բերել մաքսային հսկողության գոտուց, դրել նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, ինչը նույն պահին հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Փափազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Կ.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)