Մարտի 22-ի առավոտյան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը ցնցած 5,3 մագնիտուդով երկրաշարժն ավերածություններ է գործել։ Տուժել է 17 մարդ, այդ թվում 15-ամյա մի տղա, որի վիճակը ծանր է։
Վնասվել է 66 շինություն և 23 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ստորգետնյա ցնցումից վնասվել է նաև Զագրեբի մայր տաճարի շենքը, ավերվել է շենքի սրածայր աշտարակներից մեկը։
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարել է, որ ցնցումն ամենահզորն էր մայրաքաղաքի համար վերջին 140 տարում։