ՀՀ ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 հիվանդ կա
Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհերյանը:
Նրա խոսքով` ոստիկանների շրջանում կան մեկուսացված և ինքնամեկուսացված անձինք: Մեկ ընտանիք գտնվում է Ծաղկաձորում:
Անցկացվել են թեստեր, որոնք բացասական արդյունք են ցույց տվել, ասել է փոխոստիկանապետը:
Ամեն օր ախտահանման և անձնակազմի ստուգման աշխատանքներ են իրականացվում, բաժանվել են անհատական պաշտպանիչ միջոցներ, իսկ բարձր ջերմաստիճան ունեցող աշխատակիցներն ուղարկվում են սանիտարական բաժանմունք և ինքնամեկուսացման: