Ինչպես հայտնում է արաբական MTV-ին՝ Լիբանանում կորոնավիրուսից մահացած վեցերորդ մարդն ազգությամբ հայ է:
Աղբյուրի տվյալներով՝ 46-ամյա Պետիկ Օղասեանը առողջական խնդիրներ է ունեցել, կորոնավիրուսն էլ ավելի է վատթարացրել վերջինի առողջական վիճակը:
Պետիկը ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա: