Երեկ «Ժամանակը» բելառուսական տրակտորներ արտադրող «Բոբրույսկի» գործարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչիս տեղեկացել է, որ գործարանը դատի է տվել Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չվճարեց Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:

«Նրա խոսքով` Վարդան Կարապետյանն այդպես էլ չվճարեց գումարն ամբողջությամբ, ինչի պատճառով գործարանը որոշել է նրան դատի տալ: Իսկ թե երբ կլինի առաջին դատական նիստը, Վ. Վիլենինովիչը դժվարացավ պատասխանել»: