Տեսչական ստուգումների շրջանակում մարտի 25-ին 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված զորավարժության ընթացքին հետեւել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: