Վրաստանում 5 երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Այս մասին տեղեկացնում է Media Center Mtavari-ն` հղում անելով Իաշվիլու անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեին:
Նրա խոսքով՝ բոլոր վարակված երեխաները հիվանդությունը թեթև են տանում:
«Կորոնավիրուսը շատ հազվադեպ է հանդիպում երեխաների շրջանում: Տվյալ վարակով երեխաների վարակման դեպքում հիվանդությունը շատ թեթև կամ միջին ծանրությամբ է անցնում»,-ասել է Չխաիձեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 77-ի:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 488 055-ի, որից 22 049-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 117 600 մարդ: