ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերթական «Երևան սիթի» սուպերմարկետն է բացում, այս անգամ Էրեբունի վարչական շրջանում:

YerevanNews.am-ի տեղեկություններով գործարար պատգամավորը գնել է Էրեբունի վարչական շրջանի ամբողջ շուկան և նրա հարակից տարածքները, որը բավականին ահռելի մակերես է կազմում:

Բանն այն է, որ բավական երկար ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանն ուզում էր, որ այս շրջանում  ունենար հերթական սուպերմարկետը, բայց համապատասխան տարածք չէր կարողանում ձեռք բերել և ահա նրան վերջապես հաջողվեց ձեռք բերել Էրեբունու միակ հանրային շուկան:

Հավանաբար Սամվել Ալեքսանյանի և նրա կուսակից ընկեր Մհեր Սեդրակյանի հարաբերություններն այստեղ մեծ դեր խաղացին, քանի որ գաղտնիք չէ, որ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) Էրեբունու տարածքում մեծ հեղինակություն է վայելում և դժվար չէր լինի վերջինիս համար իր մտերիմ ընկերոջ համար հանրային շուկան վաճառելը: