Շատ մարդիկ ահռելի սթրեսի են ենթարկվում այն մտքից, որ կարող են հիվանդանալ: Անհանգստությունն ինքնին վնասում է նյարդային համակարգը, և մարդիկ հուսահատորեն փնտրում են ինչ-որ կերպ հանդարտվելու ուղիներ: Շատերը պահեստավորում են սննդի և զուգարանի թղթեր, չնայած դա չի օգնում նրանց պաշտպանվել կորոնավիրուսից:
Բարեբախտաբար, հիվանդության հավանականությունը նվազեցնելու առնվազն մեկ արդյունավետ միջոց կա՝ ամրապնդել իմունային համակարգը:
Պարբերաբար մարզվեք
Խորհուրդ.
Օրական 30 րոպե տրամադրեք յոգայով կամ պիլատեսով զբաղվելուն,
Գերլարվածություն պետք չէ,
Մի քանի րոպե մաքուր օդում անցկացրեք։
Հետևեք սննդակարգին
Սննդի որակը որոշում է առողջության մակարդակը: Սնունդն ուղղակիորեն կապված է իմունային համակարգի հետ, քանի որ սնունդը մարմնին տալիս է բոլոր անհրաժեշտ նյութերը պատշաճ գործունեության համար:
Խորհուրդներ.
2 անգամ ավելի շատ ջուր խմեք,
Օրական 1-ից ավելի միրգ կամ բանջարեղեն օգտագործեք,
Հրաժարվեք տապակած ուտեստից,
Չիփսեր մի օգտագործեք։
Մեծացրեք D վիտամինի քանակությունը
Վիտամին D-ի մակարդակը կարելի է գտնել միայն արյան ստուգման միջոցով, բայց դա անելը դժվար չէ: Դժբախտաբար, վիտամին D-ի անբավարարությունը բավականին տարածված է, և նորմալ դեպքերում գրեթե ոչ մի ախտանիշ չկա:
Խորհուրդ
Օրական 10-15 րոպե արևի տակ կանգնեք,
Ժամանակ առ ժամանակ հանեք արևային ակնոցները,
Օգտագործեք ձուկ, հավկիթ և սունկ։
Մեդիտացիայով զբաղվեք
Մեդիտացիան նվազեցնում է բորբոքումները: Սա շատ օգտակար է, քանի որ բորբոքային գործընթացները
խարխլում են իմունային համակարգը:
Խորհուրդ.
5 րոպեն բավական է մեդիտացիայի համար,
Մի բարդացրեք, միացրեք Ձեր սիրած երաժշտությունը և հանգստացեք:
Լավ քնեք
Գիտնականները նշում են, որ օպտիմալ առողջության համար պետք է քնել 7-8 ժամ: Քնի պակասը ոչ միայն մեծացնում է հիվանդության ռիսկը, այլև խանգարում է լավ աշխատելուն:
Խորհուրդ.
Երբեք մի հրաժարվեք քնից: Դուք դրան արժանի եք:
Քիչ ալկոհոլ օգտագործեք
Ալկոհոլը խաթարում է աղիքային միկրոֆլորայի փոխազդեցությունը իմունային համակարգի հետ: Արդյունքում արտադրվում են ավելի քիչ մակրոֆագներ (բջիջներ, որոնք «կուլ են տալիս» պաթոգենները), T բջիջները (հակամարմինները) և բետա բջիջները (սպիտակ արյան բջիջները, որոնք արտանետում են ցիտոկինները):
Խորհուրդ.
Ուղղակի քիչ ալկոհոլ օգտագործեք: Որքան հաճախ եք օգտագործում, այնքան թուլանում է իմունային համակարգը: