Ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Հոդա Քոթբը նորությունների թողարկման ժամանակ լաց է եղել։ Հաղորդավարուհուն հուզել է ամերիկյան ֆուտբոլիստ Դրյու Բրիսի հետ խոսակցությունը։
Նշվում է, որ Բրիսը հինգ միլիոն դոլար է նվիրաբերել Լուիզիանա նահանգին, որպեսզի օգնի մարդկանց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և դրա հետևանքների հաղթահարման գործում։
Քոթբը շնորհակալություն է հայտնել մարզիկին ցուցաբերած մեծահոգության համար՝ նշելով, որ այդ քայլը կարող է շատ ուրիշներին մոտիվացնել նույն կերպ վարվելու համար։
«Դրյու, մենք սիրում ենք քեզ»,- նշել է կինը, որից հետո չի կարողացել զսպել արցունքներն ու հեկեկալով ներողություն խնդրել հեռուստադիտողից։