Փետրվարի 13-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Այս մասին Yerevannews.am-ը տեղեկացավ ՀԱԿ տարածած մամլո հաղորդագրությունից:

Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ Ազգային Կոնգրես դաշինքի գործունեության հետ կապված հարցեր: Որոշվել է վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո: