Ամերիկյան Forbes պարբերականը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող Հոլիվուդյան աստղերի տասնյակը:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Ռոբերթ Դաունի-կրտսերը,ով անցած տարվա հունիսից մինչ այս տարվա հունիսը աշխատել է 75 մլն դոլար:

Դերասանը մի քանի տարվա ընթացքում անցել է տաղանդավոր, սակայն քիչ վարձատրվող և ալկոհոլի ու թմրամիջոցների կախվածություն ունեցող դերասանից մինչև առաջին մեծութայն աստղի ճանապարհ: Նրա մասնակցությամբ երկու կինոնկարները «Վրիժառուները» և «Երկաթե մարդը 3» հավաքել են 1 մլրդ դոլար յուրաքանչյուրը:

Ցուցակում երկրորդ տեղը գտնվում է Չեննգ Թաթումը,որը աշխատել է 60 մլն դոլար: Forbes ցուցակում այսպիսի հանկարծակի թռիչքի համար դերասանը պարտավոր է տղամարդկանց ստրիպտիզի մասին կենսագրական «Սուփեր Մայք» ֆիլմին: Ֆիլմը վարաձակլությունից հավաքել է 167 մլն դոլար:

Եռյակը սահմանափակում է Հյու Ջեքմանը, որը տարվա ընթացքում վաստակել է 55 մլն դոլար: Նա դարձել է Վիկտոր Հյուգոյի «Մերժվածները» կինոնկարի գլխավոր գործող անձը, որը վարձակալության միջոցով հավաքլ է 438 մլն դոլար: Ժան Վալմաժի դերի համար դերասանը ներկայացվել է Օսկարի:

Չորրորդ տեղը զբաղեցրել է Մարկ Ուոլբերգը, որը գլխավոր դերն է խաղացել «Երրորդ ավելորդը»կինոնկարում: Նրա եկամուտը կազմել է 52 մլն դոլար: Հինգերորդ տեղում դերասան Դույն Ջոնսոնն է 46 մլն դոլար եկամուտով: Վեցերորդ տեղը զբաղեցրել է Լեոնարդո Դի Կապրիոն, ով մեկ տարվա ընթացքում երկրորդ հորիզոնականից իջել է վեցերորդ: Նրա եկամուտը կազմել է 39 մլն դոլար:

Յոթերորդ տեղում Ադամ Սինդլերն է 37 մլն եկամուտով: Նրա հիմնական եկամուտի աղբյուրը եղել է մուլֆիլմում Դրակուլայի հնչունավորումը: Սենդլերին հաջորդում է անցած տարվա աղյուսակի առաջատար Թոմ Քրուզը,ով մեկ տարվա ընթացքում աշխատել է 35 մլն դոլար: Իներորդ հորիզոնականը զբաղեցրել է Դենզել Վաշինգթոնը 33 մլն դոլարով, իսկ աղյուսակի եզրափակում է Լիամ Նիսոնը 32 մլն դոլարով: