Վրաստանում ներկայումս կորոնավիրուսից բուժվել է 26 մարդ, կարանտինում են 5550 հոգի, բժիշկների հսկողության տակ են 281-ը։ Ապրիլի 2-ի դրությամբ հիվանդների թիվը հասել է 134-ի։
Համավարակի կապակցությամբ Վրաստանը ողջ երկրի տարածքում կարանտինային ռեժիմ է հայտարարել։ Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 31-ից։ Նաև պարետային ժամ է սահմանված ժամը 21։00-ից մինչև 06։00-ն։
Աշխատանքը լիովին դադարեցրել է հասարակական տրանսպորտը, տաքսիները կարող են միայն երկու ուղևոր տեղափոխել՝ հետևի նստարանին։ Փողոց դուրս եկող բոլոր քաղաքացիները պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենան իրենց մոտ։ Բոլորը, հատկապես ծերերը, տնից դուրս գալու իրավունք ունեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։