Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Երկու հնարավոր տարբերակ կա ազատվելու համաճարակից։
2. Մեկը՝ հայտնաբերել վիրուսն ամենուր և ոչնչացնել։ Դա նշանակում է հայտնաբերել բոլոր վարակվածներին, թե՛ հիվանդ, թե՛ առողջ, թե՛ անալիզով հաստատված, թե՛ իր տանն անտեղյակ ապրող և նրանց մեկուսացնել այնքան ժամանակ, մինչև վիրուսը ոչնչանա օրգանիզմում։
3. Մյուս տարբերակը՝ իմունիզացվել։ Դա ենթադրում է պատվաստել բնակչության կեսից ավելին, եթե կա պատվաստանյութ։ Եթե պատվաստանյութ չկա, ուրեմն պիտի վիրուսակիր դառնան բնակչության կեսից ավելին, ու ձեռք բերեն իմունիտետ։
4. Տիեզերքում... Ուշադրություն, բնության մեջ 3-րդ տարբերակը չկա։
5. Չինաստանը համոզել է աշխարհին, թե առանց իմունիզացիայի հաղթահարել է վիրուսը, այն մեկուսացնելով և քոքը կտրելով, իսկ ամեն օր հայտնաբերված դեպքերը դրսից եկածներն են:
6. ՀՀ-ը, ինչպես շատերն աշխարհում, որոշել է առանց իմունիզացիայի, բոլորին փակել տներում, որպեսզի վիրուսակիրները չփոխանցեն վիրուսը՝ մինչև վիրուսը կոչնչանա։
7. Հնարավո՞ր է արտակարգ դրությամբ այնպես անել, որ ոչ մեկից ոչ մեկին վիրուսը գաղտնի չփոխանցվի։
8. Հնարավո՞ր է այնպես անել, որ ոչ արտասահմանից, ոչ էլ ջունգլիներից այս վիրուսը կրկին չհայտնվի մեզանում»։