Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8_ն է: Նրանցից 1_ն առողջացել է եւ դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում:
Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:
Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել:
Մի վտանգեք Ձեր եւ Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»,- գրել է նա։