Մոսկվայում երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և կորոնավիրուսի վարակի թեստի դրական արդյունքով ևս չորս հիվանդ է մահացել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են մայրաքաղաքի կորոնավիրուսի վերահսկողության օպերատիվ շտաբում:


«Մահացածների թվում 80-86 տարեկան հիվանդներ են: Իսկ մահացած 34 տարեկան հիվանդը տառապում էր քրոնիկ բրոնխիտով, սրտի և ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ ուներ»,- նշել է գործակալության աղբյուրը:

Բացի այդ, հիվանդներից երեքը տառապել են քրոնիկ բրոնխիտով: Բոլոր հիվանդներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ: Ի թիվս այլ հիվանդությունների՝ պիելոնեֆրիտ, քրոնիկ բրոնխիտ, հիպերտոնիա, աթերոսկլերոզ:

Վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում գրանցվել է COVID-19-ի 2923 դեպք, ապաքինվել է 168 մարդ: