Գերմանիայի ֆուտբոլային Բունդեսլիգայի ակումբներին թույլ են տվել վերսկսել մարզումները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, հաղորդում է Reuters-ը։ Ակումբները ապրիլի 6-ին անցկացրել են առաջին մարզումները։
Գերմանիայի ֆուտբոլային լիգան հանդիպումների անցկացումն արգելել է առնվնազն մինչեւ ապրիլի 30-ը։
«Բավարիան» առաջին մարզումն անցկացրել էր փոքր խմբերով՝ վարակման ռիսկը նվազեցնելու նպատակով։